Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Եգիպտոսում կիկլոպ երեխա է ծնվել՝ ճակատին մեկ աչք. news.am

Եգիպտոսում կիկլոպ երեխա է ծնվել՝ ճակատին մեկ աչք. news.am

Եգիպտոսում կիկլոպ երեխա է ծնվել՝ ճակատին մեկ աչքով ու առանց քթի: Այս երեւույթը բժիշկներն անվանում են «կիկլոպիա», բնածին արատ, որի դեպքում ակնախոռոչներն ու ակնագնդերը սխալ են ձեւավորվում պտղի ներարգանդային զարգացման ժամանակ:

Կիկլոպիան առաջանում է հղիության առաջին փուլերում, երբ  զարգանում են պտղի ուղեղն ու աչքերը: Սովորաբար կիկլոպները քիթ չեն ունենում, դրա փոխարեն նրանց աչքի տակ մկանային փոքր կնճիթ է, որն իրականացնում է շնչառության գործառույթը: Դեմքի հենց նման կառուցվածքով է ծնվել նաեւ այս երեխան:

Որպես կանոն, կիկլոպիան ուղեկցվում է բազմաթիվ արատներով, աայդ պատառով նման արատով ծնված երեխաները սովորաբար ողջ չեն մնում:

Ավելին՝ թեեւ կիկլոպիան հանդիպում է 1000-ից 4 երեխայի մոտ, բայց նրանց մեծ մասը լույս աշխարհ չի գալիս. հղիության վաղ ժամկետներում նրանց մայրերը վիժում են:

Երեխայի առողջությանը հետեւող բժիշկ Ահմեդ Բադրուդինը հայտարարել է, որ տղան ծնվել է խիտ մազերով, խոշոր ականջներով, նաեւ շատ այլ դեֆորմացիաներով: Բժիշկ Բադրուդինը ենթադրում է, որ բազմաթիվ արատների պատճառով այդ երեխան առավելագույնը մի քանի օր կապրի: Երեխայի ծնողները ինտերնետով ցավակցական հաղորդագրություններ են ստանում աշխարհի տարբեր ծայրերից:

Բժիշկների կարծիքով նորածնի արատի պատճառը կարող էր լինել կամ հղիության ընթացքում մոր խմած  դեղերի ազդեցությունը, կամ ճառագայթումը:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ